Երասխահունի ՄԱՐՏԻԿ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ անվան միջնակարգ դպրոց

Կոչված և զորակոչված մեկ նպատակի

Ապրիլի 18th, 2017


2017 թ. ապրիլի 11-ին Արմավիրի մարզի Երասխահունի Մ. Գևորգյանի անվան միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ Արցախյան քառօրյա պատերազմին նվիրված միջոցառում «Կոչված և զորակոչված մեկ նպատակի»։ Միջոցառումը համադպրոցական էր. մասնակցում էին նախակրթարանի տարիքից մինչև տասներկուերորդ դասարանի աշակերտները։ Միջոցառումն ընթացավ ջերմ ու հուզական զգացումներով։ Բոլորս մեկ անգամ ևս վերապրեցինք ապրիլից- ապրիլ հայ զինվորի և մեր անցած ուղին։ Բոլորս հպարտ, ժպիտով և թաց աչքերով մեր հոգում դրոշմեցինք միջոցառման խորագիրը՝ « Կոչված և զորակոչված մեկ նպատակի» Պատիվս՝ ինձ, կյանքս՝ հայրենիքիս, հավատս՝ Աստծուն։
Միջոցառմանը ներկա էին Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի մի խումբ սաներ և ուսուցիչներ։ ԿԳՆ — ի կողմից հաստատված ծրագրի համաձայն Կրթահամալիրը համագործակցում է Արմավիրի մարզի չորս դպրոցների հետ, նրանցից մեկը մեր՝ դպրոցն է։ Կրթահամալիրի սաները ծանոթացան և զրուցեցին իրենց հասակակից աշակերտների հետ, ձեռք բերեցին նոր ընկերներ։
Ապրիլյան այդ օրը մի անմոռաց էջ բացեց դպրոցի հուշամատյանում։